Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

«Եթե Շոտլանդիան անջատվեր Մեծ Բրիտանիայից, իմ սիրտը կկոտրվեր»

«Եթե Շոտլանդիան անջատվեր Մեծ Բրիտանիայից, իմ սիրտը կկոտրվեր»
19.09.2014 | 13:30

Շոտլանդիայի անկախության հանրաքվեի առաջին տվյալները փաստում են, որ ընտրողների 54 տոկոսը դեմ է Միացյալ Թագավորությունից անջատվելուն, առայժմ ընտրողների 46 տոկոսն է քվեարկել Շոտլանդիայի անկախության համար՝ 26 շրջանից ստացված արդյունքներով, դեռևս հաշվում են 6 տարածքներից ստացված քվեները: Ընտրողների 85 տոկոսը մասնակցել է անկախության հանրաքվեին: 4 միլիոնից ավելի շոտլանդացի պետք է պատմական որոշում կայացներ՝ անկախանա՞լ՝ վերջ տալով 307 տարվա միասնությանը, թե՞ շարունակել մնալ Միացյալ Թագավորության կազմում: Ավելի վաղ հասարակական կարծիքի հարցումները վկայում էին, որ անկախությանը կողմ է շոտլանդացիների 48 տոկոսը: Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնն արդեն ընդունել է իր պարտությունը և հայտարարել, որ Շոտլանդիան այլևս նախկինը չի լինի: Լոնդոնը խոստացել է մեծ ազատություններ տալ, և Շոտլանդիան սպասում է այդ խոստումների կատարմանը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը շտապել է իր ուրախությունը հայտնել: Նա ասել է, որ հանրաքվեի արդյունքները սպասելի էին և նշանակում են, որ Մեծ Բրիտանիայի չորս ազգերը շարունակում են մնալ մեկ ամբողջություն: «Եթե Շոտլանդիան անջատվեր Մեծ Բրիտանիայից, իմ սիրտը կկոտրվեր»,-ասել է Դևիդ Քեմերոնը: Նա շտապել է շոտլանդացիներին հավաստիացնել, որ քաղաքական գործիչները լսել են իրենց կարծիքը և արդեն նոյեմբերին կսկսվեն առաջարկված փոփոխությունների քննարկումները, իսկ հունվարին, Մեծ Բրիտանիայի չորս մասերի՝ ՈՒելսի, Հյուսիսային Իռլանդիայի, Անգլիայի ու Շոտլանդիայի, տեսակետների հաշվառումով կսկսվեն Թագավորության կառավարման համակարգի փոփոխությունների քննարկումները:

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ